
Մեկնարկում ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նոր փուլ. Աշոտ Դանիելյան
Այս լսումներով մեկնարկում ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նոր փուլ. այսօր Արցախի ներկայացուցչություն հրավիրված լսումներին հայտարարեց Արցախի Հանրապետության ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։
Նա նշեց, որ ԱՀ բռնազավթումը չի նշանակում, թե դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։ 2023 թվականի պատերազմի նպատակն Արցախի ժողովրդի ոչնչացումն է։ Ստեղծված ծանր վիճակի պատճառով արցախցիները ստիպված տեղահանվել են՝ հաստատվելով ՀՀ-ում։
«Ոմանք չդիմացան ու հեռացան ՀՀ-ից. ՀՀ իշխանությունը չստեղծեց տարրական պայմաններ նրանց Հայաստանում պահելու համար, այլ հակառակը՝ եղան հալածանքներ։ ՀՀ գործող իշխանությունը միջազգային հարթակներից հանել է Արցախի ժողովրդի իրավունքների պահպանման հարցը։ Բայց Արցախ հավաքական վերադարձով և եղածը նորից չկրկնվելով է մեր հարցի կարգավորումը»,- ասաց Դանիելյանը։
Նա ներկայացրեց 7 կետից բաղկացած փաթեթ, որով առաջնորդվելու են իրավունքների պաշտպանության պայքարի նոր փուլում։


