
Փաշինյանն անձնուրացորեն քանդում է հայկական պետականության վերջին հիմքերը․ EADaily
«Հետաքրքիր է՝ վերջին յոթուկես տարիների ընթացքում Փաշինյանը երբևէ ճշմարտությունն ասե՞լ է։ Դատելով նրա հռետորաբանությունից, բացահայտ ստերից, փաստերի աղավաղումից՝ Նիկոլ Վովաևիչը վաղուց վաճառել է իր խղճի վերջին մնացորդները Ստամբուլի շուկայում և այժմ անձնուրացորեն քանդում է հայկական պետականության վերջին հիմքերը»,- գրել է EADaily-ին։
Պարբերականը նշել է, որ բոլոր հավատացյալ հայերը պետք է միավորվեն Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Խնդիրն այն է, որ հայրերի միջև չկա միասնություն, այդ թվում՝ կրոնական և հոգևոր։ «Մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ իշխանությունները համակարգված կերպով «հարձակվում» են եկեղեցու՝ որպես ինստիտուտի վրա։ Հասարակությունը մասնատվում է, տեղեկատվությունն (կամ ապատեղեկատվությունն) օգտագործվում է որպես զենք, և քաոսը, որտեղ բարին և չարը փոխարինվում են, դառնում է նորմա։ Այս ամենը կանխատեսելի էր»,- գրել է կայքը։


