16 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային օդանավակայան․ հայտնում է ռուսական BAZA տելեգրամյան ալիքը։

Ալիքի փոխանցմամբ՝ Փաշինյանի ACJ319 ինքնաթիռը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, սակայն այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղություն է փոխել դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել գիշերը։

Նշենք, որ Գերմանիա կատարած այցից հետո Փաշինյանը ուղևորվում էր Մոսկվա և պլանավորում էր մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

Ռազմագերիներ