16 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
102, 101, 911 համարների փոխարեն կգործի մեկ հեռախոսահամար

102, 101, 911 համարների փոխարեն կգործի մեկ հեռախոսահամար

Ըստ ՆԳ նախարարի տեղակալի՝ այսպես մարդկանց համար ավելի հեշտ կլինի։ Ըստ նրա՝ հիմա գործող հեռախոսահամարները շատ են ու քաղաքացին ինքն է ստիպված կողմնորոշվել ահազանգի պահին, իսկ մեկ ընդհանուր հեռախոսահամարի դեպքում զանգերի կենտրոնը կվերահասցեագրի զանգն՝ ըստ անհրաժեշտության։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, սակայն, առաջարկում է 911 հեռախոսահամարը չհանել գործածությունից, որովհետև մի շարք երկրներում հենց այս համարն է գործում։ Նախարարը մտահոգված է Հայաստանի այցելուների համար, ովքեր հենց այդ հեռախոսահամարին են միայն ծանոթ։

ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանն էլ հավելեց՝ նախորդ համարները շարունակելու են գործել, բայց 101, 102 և 911 հեռախոսահամարին զանգելուց հետո զանգն, այդուամենայնիվ, փոխանցվելու է 112՝ զանգերի կենտրոնին։

Ռազմագերիներ