13 Դեկ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ ունեցվածք ունի Հայկ Կոնջորյանը

Ի՞նչ ունեցվածք ունի Հայկ Կոնջորյանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շուկայական գնից էժան առանձնատուն է ձեռք բերել Կոտայքի մարզում։ «Հետքի» այս հրապարակումը քննարկումների պատճառ էր դարձել, իսկ պատգամավորը փորձել էր հերքել տեղեկությունը։

ABC Media-ն ուսումնասիրել է Հայկ Կոնջորյանի և նրա կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի ունեցվածքն ու արձանագրել մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունները։

Ներկայացրած վերջին հայտարարագրով ամուսիններն ունեն 1 բնակարան՝ Նոր Նորքում, 2024-ին ձեռք բերած անշարժ գույք՝ Աբովյան քաղաքում։ Հայկ Կոնջորյանն ունի 2017 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, մոտ 1.4 մլն դրամ՝ բանկային հաշվին, ևս 4 մլն դրամ՝ կանխիկ։

Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է 10 մլն 162 հազար դրամ աշխատավարձ՝ Ազգային ժողովից։

Պատգամավորի կինը հայտարարագրել է մոտ 3 մլն դրամ՝ ՀՀ տարբեր բանկերում, ևս 7.5 մլն դրամ կանխիկ գումար։ Ի դեպ, նրա հայտարարագրած կանխիկ գումարը 1 տարում աճել է 3 մլն դրամով, պատգամավորի կանխիկ գումարը՝ 1 մլն-ով։

Շուշան Ալեքսանյանը 65 մլն 584 հազար դրամ վարկ ունի, առանձնատունն ու բնակարանը ձեռք են բերել հիփոթեքով։ «Հայփոստից» որպես աշխատավարձ 11 մլն 443 հազար դրամ է հայտարարագրել, նույն կազմակերպությունը նաև 5 մլն 180 հազար դրամ այլ եկամուտ է ունեցել։

 

Ռազմագերիներ