
ՀՀ իշխանությունը փորձում է Ադրբեջանի քիմքին հաճելի քայլ անել` ցույց տալու համար, որ որևէ կերպ թույլ չի տալու արցախցիների վերադարձ․ Տիգրան Աբրահամյան
Արցախի ներկայացուցչությունում այսօրվա խուզարկությունները 2 հիմնական պատճառ ունեն․ ներկայացուցչության մոտ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջինը` երեկ Արցախի ազգային ժողովն արցախցիների վերադարձի հնարավոր ճանապարհներին մասին լսումներ էր կազմակերպել։ Բավականին ներկայացուցչական և բովանդակային լսումներ էին, և, բնականաբար, դա որևէ ձև իշխանության համար ընկալելի չէր լինի։ Երկրորդը՝ Փաշինյանի երեկվա հայտարարությունն էր, որ նա արցախցիների` իրենց բնօրրան վերադարձի հարցը բերեց հավասարեցրեց «Արևմտյան Ադրբեջան» տերմինաբանությանը, որը բացարձակ անհեթեթ է և արհեստական ստեղծված խոսույթ»,-ասաց նա։
ՀՀ իշխանությունը, ըստ նրա, փորձում է Ադրբեջանի համար ականջահաճո, նրանց քիմքին հաճելի գործողություն իրականացնել` ցույց տալու համար, որ որևէ կերպ թույլ չի տալու արցախցիների վերադարձին ուղղված գործողություն։


