
Հայաստանը ԵՄ-ից օգնություն է խնդրել ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու համար․ Կայա Կալլաս
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօրվա հանդիպմանը կքննարկեն Հայաստանի հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։
«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ կանցկացվեն։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար»,- նշել է Կալլասը։
Եվրոպացի պաշտոնյան նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավը»։


