15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել սրբազանին այսօր հիվանդանոց չեն տեղափոխի․ փաստաբան

Միքայել սրբազանին այսօր հիվանդանոց չեն տեղափոխի․ փաստաբան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու օրը փոխվել է․ նրան վաղը՝ դեկտեմբերի 16-ին, կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ։ Օրը փոխվել է՝ այսօրվա դատական նիստով պայմանավորված. ABC Media-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Այսօրվա դատական նիստում քննարկվելու է ինչպես մեր, այնպես էլ դատախազության բողոքը։ Մենք դատավճռի դեմ արդարացման հիմքով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, իսկ դատախազությունը բողոք է ներկայացրել, որպեսզի պատիժը խստացվի, այդ երկու բողոքները քննվելու են վերաքննիչ դատարանի դատական նիստում»,- ասաց Ֆարմանյանը։

Դատախազությունը բողոքարկել է, որպեսզի դատարանն իրենց միջնորդած 2 տարի 6 ամիսը կիրառի որպես պատիժ։

Հիշեցնենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով։ Նա ձերբակալվել է հունիսի 28-ին, 5 ամիս 17 օր է՝ բանտում է։

Ռազմագերիներ