15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալված կա

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալված կա

2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել էր զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

 

 

Ռազմագերիներ