
Ալիևը նախաձեռնել է Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ համաներումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաձեռնել է Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ համաներումը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևն առաջարկել է համաներում՝ կապված «երկրի ինքնիշխանության վերականգնման» հետ։
Նախագծի համաձայն՝ համաներումը կտարածվի «Հայրենական պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական գործողության մասնակիցների, նրանց հարազատների և սոցիալապես խոցելի խմբերի վրա»։
Ակնկալվում է, որ համաներումը կլինի Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծը՝ ազդելով ավելի քան 20,000 մարդու վրա, իսկ ավելի քան 5000-ն ազատ կարձակվի բանտից։


