
Կարապետյանի ձերբակալությունից հետո ռուս ձեռնարկատերերը կասկածի տակ են դնում ՀՀ-ի ներդրումային միջավայրի կայունությունը․ ՌԴ ԱԳՆ
Ռուս ձեռնարկատերերը զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում՝ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո. РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Մենք հայտնում ենք, որ այս իրավիճակում այլ ռուս ձեռնարկատերեր զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում և կասկածի տակ են դնում երկրի ներդրումային միջավայրի կայունությունը, ինչը, հավանաբար, չի ծառայի երկկողմ առևտրի աճի տեմպի պահպանմանը», -նշել է նա։


