
Միքայել սրբազանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Միքայել սրբազանին րոպեներ առաջ տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
ԲԿ-ից ABC Media-ին տեղեկացրել են, որ այս պահին Սրբազանն անցնում է բուժզննում։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Նա հունիսից անազատության մեջ է։ Փաստաբանները բողոքարկել են դատավճիռը և հարցը քննվելու է 2026-ի հունվարի 13-ին։
Մինչ այդ փաստաբաններն ահազանգել էին նրա առողջական վիճակի մասին ու տեղեկացրել, որ Սրբազանին վիրահատություն է անհրաժեշտ։


