14 Հուն
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միակ հակամարտությունը, որի լուծմանը նպաստել է Թրամփի վարչակազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճն է․ DW

Միակ հակամարտությունը, որի լուծմանը նպաստել է Թրամփի վարչակազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճն է․ DW

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր պաշտոնավարման առաջին տարում ավարտել է 8 պատերազմ։ Սակայն նրա խաղաղության համաձայնագրերից մի քանիսն իրականում մեծ մասամբ անարդյունք էին։ Պատերազմները դադարեցնելու և կարգուկանոն հաստատելու մասին Թրամփի հռետորաբանությունը, կարծես, «ծուխ ու հայելի» է․ գրում է Deutsche Welle-ն։

Ըստ պարբերականի՝ միակ հակամարտությունը, որի լուծմանը Թրամփի վարչակազմը կարող է հայտարարել, որ նպաստել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճն է, որտեղ ԱՄՆ-ի նախաձեռնողական ներգրավվածությունն արդյունավետորեն հանգեցրել է գրեթե 40 տարի տևած լարվածության ավարտին։

«Այն, ինչ նա անվանում է խաղաղություն, հիմնականում ժամանակավոր դադարներ, կարգավորման համաձայնագրեր կամ մամուլի ասուլիսների հաղթանակներ էին, որոնք անտեսում էին հակամարտության արմատական պատճառները», -հայտարարել է ԱՄՆ-ում գործող «Code Pink» հակապատերազմական խմբի հիմնադիր Մեդեա Բենջամինը։ «Սրանք երկարատև խաղաղության համաձայնագրեր չէին, այլ կարճաժամկետ քաղաքական լուծումներ, որոնք հետաձգել են, այլ ոչ թե կանխել պատերազմի վերսկսումը», – նշել է նա DW-ի հետ զրույցում։

Լիսաբոնի համալսարանական ինստիտուտի (ISCTE-UL) հետազոտող Էուջենիո Կոստա Ալմեյդան կարծում է, որ Թրամփի՝ դիվանագետի դերում կա մարտավարություն, որը հեռուն է գնում անձնական հեղինակությունից՝ գործելով «աշխարհաքաղաքական ռազմավարության, տնտեսական շահերի և անձնական ու ընտրական առաջնորդության հաստատման տրամաբանության հատման կետում»։

Ռազմագերիներ