11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը․ Կոբախիձե

Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը․ Կոբախիձե

Ադրբեջանը Վրաստանի առանձնահատուկ բարեկամն է, և երկու կառավարությունները զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ․ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ Թուրքմենստանում ունեցած բանակցությունների թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական համաձայնեցումն է։

«Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը, և ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա մենք հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի երեք երկրների շահերին»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում նաև Հարավային գազային միջանցքի շուրջ։ 

Ռազմագերիներ