26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չի բացառվում, որ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն. Ռոման Երիցյան

Չի բացառվում, որ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն. Ռոման Երիցյան

Արցախի չորրորդ նախագահ Սամվել Շահրամանյանը նորից հարցաքննության է զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Այս պահին նրան արդեն հարցաքննում են. հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

Երիցյանը չբացառեց, որ Շահրամանյանին կարող են մեղադրանք առաջադրել։ Հարցին՝ հնարավո՞ր է խափանման միջոց ընտրեն կալանքը, Երիցյանն արձագանքեց․ «Երկրում ստեղծված իրավիճակում՝ ամեն ինչ սպասելի է»։

«Հարցաքննության օրը պատահական չի ընտրվել, քաղաքական կապվածություն կա»,- ասել է Երիցյանը։

Շահրամանյանը հարցաքննվում է 44-օրյա պատերազմի քրեական վարույթով։ Այս քրեական վարույթով նա բազմիցս հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Ռազմագերիներ