05 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես կաթողիկոսի թեկնածու չունեմ․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Ես կաթողիկոսի թեկնածու չունեմ․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․

  • Արցախ վերադարձի ճանապարհը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան Հայրիկի նման թղթե շերեփը առած, ընկնենք դռնեդուռ և մեծ տերությունների և փոքր տերությունների առաջ, ինչպես Խրիմյան Հայրիկն էր ասում՝ լացուկոծող լինենք։ Այդ ճանապարհը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մանրադրամացման ճանապարհն է`միջազգային քաղաքականության և դիվանագիտական խաղերի մեջ:
  • Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմը և հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։
  • Հայաստանյաց Առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից։
  • Մենք բոլորս՝ ես էլ, 10 եպիսկոպոսներն էլ, ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք, այդ թվում՝ Հայաստանից Առաքելական Սուրբ եկեղեցու ճգնաժամի համար և պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար։
  • Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանից առաքելական եկեղեցու ճգնաժամ է, այլևս որևէ մեկը դա չի կարող ժխտել և այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։
  • Ես 10 եպիսկոպոսներին չեմ ուղղորդել։ Ես ո՞վ եմ, որ իրենց ուղղորդեմ, բայց ես նրանց աջակցում եմ։
  • Պատասխանատու ասում եմ՝ եպիսկոպոսաց դասն է որոշելու՝ ով կլինի Կաթողիկոսը, ես թեկնածու չունեմ։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026