29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիիրավ մասնակցությանը․ Տասմագամբետով

Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիիրավ մասնակցությանը․ Տասմագամբետով

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, և դուռը բաց է հանրապետության լիիրավ մասնակցության համար։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիիրավ մասնակցությանը։ Դրա համար բոլոր պայմաններն ու նախադրյալներն առկա են։ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում ընդհանուր անվտանգային տարածք ստեղծելու հարցում։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը սեղանին չէ»,- նշել է նա։

«Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը դադարեցրել է իր աշխատանքը կազմակերպությունում, ինչն արտացոլում է Հայաստանի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել», – հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ռազմագերիներ