29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը դանդաղ, բայց հաստատուն կերպով պառակտում է հասարակությունը․ EADaily

Փաշինյանը դանդաղ, բայց հաստատուն կերպով պառակտում է հասարակությունը․ EADaily

«Նիկոլի եպիսկոպոսները» չհամարձակվեցին առանց անվտանգության հայտնվել Մայր տաճարում հավաքված քաղաքացիների շարքում և իրենց «հայտարարությունն» անելուց հետո արագ լքեցին վայրը։ Կաթողիկոսի կողմնակիցները նրանց հետևից գոռում էին «հուդաներ» և «ուրացողներ», մինչև վարչապետի «դեսպանորդները» նստեցին միկրոավտոբուս ու հեռացան․ գրում է EADaily-ն։

Ինչպես նշվում է, եպիսկոպոսները չպատասխանեցին լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ են իրենց ուղեկցում իրավապահ մարմինների աշխատակիցները և ինչի՞ց են վախենում։

Կայքն ընդգծում է, որ Փաշինյանը դանդաղ, բայց հաստատուն կերպով բաժանում է հասարակությունը։ Եվ անդունդը խորանում է։

«Եթե այսօր նրանց հաջողվեց պաշտպանել Ամենայն հայոց կաթողիկոսին, ապա վաղն անվտանգության ծառայությունները կկարողանան գործողություն իրականացնել առանց 10 դավաճանների, բայց հնարավորինս կարճ ժամանակում և Հայ առաքելական եկեղեցու համար աղետալի արդյունքներով»,- գրում է աղբյուրը։

Ռազմագերիներ