29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը դեռևս չի տեսնում տարածքային հարցերը քննարկելու Կիևի պատրաստակամությունը․ Պուտինի մեծ ասուլիսը՝ կետերով

Ռուսաստանը դեռևս չի տեսնում տարածքային հարցերը քննարկելու Կիևի պատրաստակամությունը․ Պուտինի մեծ ասուլիսը՝ կետերով

Ռուսաստանը դեռևս չի տեսնում տարածքային հարցերը քննարկելու Կիևի պատրաստակամությունը․ այսօր հրավիրած մեծ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ներկայացնում ենք Պուտինի ասուլիսի կարևոր հատվածները՝ կետերով․

  • Ռուսաստանն Ուկրաինայից որոշակի ազդանշաններ է տեսնում երկխոսություն վարելու պատրաստակամության վերաբերյալ։
  • Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու՝ հիմնվելով իր թեզերի վրա։
  • Ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի ձեռքը, զորքերն առաջ են շարժվում բոլոր ուղղություններով, իսկ հակառակորդը նահանջում է։
  • Պուտինը հաստատել է՝ Կուպյանսկը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ «Կուպյանսկի շրջակայքում շրջափակման մեջ է Ուկրաինայի 3500 զինվոր, նրանք գործնականում ոչ մի շանս չունեն»,-հայտնել է Պուտինը։ Օրեր առաջ Զելենսկին այցելել էր Կուպյանսկ՝ ցուցադրելով, որ այն գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ հսկողության տակ։
  • Պուտինը Զելենսկուն անվանել է տաղանդավոր արտիստ՝ «առանց որևէ հեգնանքի»։
  • «Դա գողություն է»․ այսպես է Պուտինը մեկնաբանել ռուսական ակտիվները բռնագրավելու ԵՄ փորձերը։
  • Թրամփը լուրջ ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։
  • Մենք Թրամփին ասել ենք, որ համաձայն ենք փոխզիջումների, գնդակը հիմա մեր արևմտյան հակառակորդների, Կիևի ռեժիմի ղեկավարի և նրա եվրոպացի հովանավորների դաշտում է։

 

Մի քանի ժամվա ընթացքում Պուտինը կպատասխանի շարքային քաղաքացիների և լրագրողների հարցերին։ Ստացվել է ավելի քան 2,5 միլիոն հայտ։

Ռազմագերիներ