
«Լեդի Հակոբի» ազգականի՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենին պատկանող տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ․ Shamshyan.com
Խուզարկություններ են իրականացվել Երևանի բնակիչ 44-ամյա Զոհրաբ Ասատրյանի բնակության և աշխատանքի վայրում. հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարված խուզարկությունների ընթացքում Զ․ Ասատրյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ընդհանուր 0.31 գ. սպիտակ բյուրեղանման զանգված, «Զիփ» փաթեթ՝ լցված 1.08 գ. քաշով սպիտակ փոշենման զանգված և ապակյա գլանակ՝ սպիտակ հետքերով։ Զ․ Ասատրյանի բնակության վայր՝ Կուրղինյան փողոցի սեփական տան խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ, 2 պահունակ, 9 մմ տ/չ 36 հատ փամփուշտ և 1 հատ 7․62 մմ տ/չ փամփուշտ, կողային համարը մաքրված «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում առկա 2 փամփուշտով, օդամղիչ ատրճանակ, 2 տարա, որոնց մեջ առկա են եղել մանր արծաթագույն փամփուշտներ, թուր՝ պատյանով, 6 կաթոցիչ, 10 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, «Տրամադոլ» գրառմամբ 16 դեղահաբ, 2 արկղ՝ դեղնականաչավուն զանգվածով, տուփով՝ դեղահաբերով, 6 գլանակ՝ որոնց թափանցիկ հատվածներից տեսանելի է հեղուկանման զանգված և «TH» գրառմամբ դեղահաբ, փաթեթ՝ 1․26 գ. դեղնականաչավուն զանգվածով, տարրա՝ խոտանման հետքերով, ապակե գլանակ՝ մոխրացած հետքերով, 2 փաթեթ՝ դեղնականաչավուն հետքերով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Զ․ Ասատրյանին իրավապահները հայտնաբերել են նույն օրը Վանթյան 61 հասցեում, որտեղից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու և ապօրինի զենք զինամթերք պահելու կրելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք է ավտոքարշակների միջոցով տեղափոխվել Զ․ Ասատրյանի կողմից շահագործվող «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Զ․ Ասատրյանը Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի մոտ ազգականն է, ով աշխատեցնում է Մալաթիայում հայտնի ոսկու շուկան։ Վեջրինը նաև ըստ իրավապահների հենց շուկային տնօրենն է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝«Լեդի Հակոբին» պատկանող ոսկու շուկայում խուզարկություն էր տեղի ունեցել։

