
Պուտինը Սանկտ Պետերբուրգում առանձին ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը առանձին ոչ պաշտոնական հանդիպումներ կանցկացնի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական հանդիպման շրջանակներում․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման ոչ պաշտոնական շփումների օրերը միշտ ուղեկցվում են առանձին ոչ պաշտոնական երկկողմ հանդիպումներով։ Ահա թե ինչ արժեք ունի այս ձևաչափը»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։


