09 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ․ Պեսկով

Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ․ այս մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն ավելի ուշ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ։

Ալիևի մասնակցությունն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին նույնպես չի կայացել` նախագահի խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Ինչին ի պատասխան՝ Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգ այցի չեղարկմանը։

Ռազմագերիներ