05 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» ռադիոկայան

Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» ռադիոկայան

Ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի «Run oil»-ի բենզալցակայաններում. այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» փոխանցել է, որ АИ 95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառվի 440 դրամով:

«Սա Էականորեն էժան է, պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է»,- ասել է Հայրիյանը:

«Մեգա թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Ընկերությունը գնել է շուրջ 600 տոննա պրեմիում տեսակի ադրբեջանական բենզին: Ընդ որում, «Մեգա թրեյդը» ոչ թե ներկրել է բենզինն Ադրբեջանից, այլ այն գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:

«Մեգա թրեյդի» տնօրենը «Ազատությանը» փոխանցել է, որ ազատ շուկայական հարաբերություններ են և եթե մրցակցային գին առաջարկվի, ապա պատրաստ են նաև գնել ռեգուլյար տեսակի բենզին:

Արձագանքելով ընկերության հասցեին հնչող քննադատություններին, թե ադրբեջանական բենզին գնելով և Հայաստանում վաճառելով, հարստացնում են հակառակորդին և զինում նրա բանակը, Կարեն Հայրիյանն ասաց, թե ինքը ոչ թե քաղաքականությամբ, այլ բիզնեսով է զբաղվում:

«Մեգա թրեյդ» ընկերությունը մտադիր է ադրբեջանական վառելիքի գնումները շարունակական դարձնել: Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ