
Ինչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. «Հետք»
Վերջին չորս տարիների ընթացքում YouTube-ը բովանդակություն ստեղծողներին և մեդիա ընկերություններին վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Հարթակի դրամայնացման հնարավորությունը միլիոնավոր մարդկանց հոբբին վերածել է մասնագիտության. գրում է «Հետք»-ը։
Այս գլոբալ ֆինանսական հոսքից, սակայն, Հայաստանը փաստացի դուրս է մնում։ Չնայած մեր երկրում յութուբյան ալիքներն ավելանում են, իսկ Կառավարությունը խոստանում է լուծել YouTube-ի դրամայնացման ակտիվացման հարցը, հայաստանյան բովանդակություն ստեղծողները առայժմ չեն կարող պաշտոնապես գումար աշխատել հարթակից։ Հայաստանը աշխարհի այն երկրներից է, որտեղ այս ծառայությունը հասանելի չէ։
Դրամայնացումը կամ մոնետիզացիան հասանելի է YouTube-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program) ընդգրկված երկրներում։ Պարզ ասած՝ YouTube-ը վճարում է դիտումների դիմաց։ Սա դրամայնացման գլխավոր տեսակն է։ Հայաստանից դուրս այս հարթակից օգտվելիս տեսած կլինեք, որ տեսանյութերն ընդմիջվում են գովազդներով, ինչն էլ բովանդակություն ստեղծողներին հնարավորություն է տալիս գումար աշխատել։ Մեզ մոտ նման բան չկա, Հայաստանից դիտումներն էլ արժեք չունեն
Մեր հարևան երկրներից քարտեզի վրա մեզնից բացի մոխրագույնով է նշվում միայն Իրանը․ պատճառը Իրանի կառավարության կողմից հարթակի արգելափակումն ու ամերիկյան պատժամիջոցներն են։
Շարունակությունը` սկզբնաղբյուրում։


