
Երևանի ավագանին հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որը ներառում է նաև «կարմիր գծերի» վճարների հարցը
Երևանի ավագանին հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որը ներառում է նաև Երևանում տեղական տուրքերի և տեղական վճարների 2026թ. դրույքաչափերը սահմանելու մասին նախագծերը:
Այս նախագծերը ներառում են նաև «կարմիր գծերի» և տրանսպորտի վճարները, որոնք մնացել են նույնը, ինչ նախորդ տարի:
Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում էին նախագծերը դարձնել զեկուցվող, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց, որ տեղական տուրքերի և վճարների մասով որևէ փոփոխություն չի եղել, այդ պատճառով անհրաժեշտություն չկա զեկուցվող դարձնելու:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել էր Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշման դրույթները:
Երևանի քաղաքապետարանը որոշել էր դիմել Վճռաբեկ դատարան ու բողոքարկել «կարմիր գծերի» մասին Վարչական դատարանի որոշումը։


