04 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեր Վրթանեսի սիրտը նորից ստենտավորել են

Տեր Վրթանեսի սիրտը նորից ստենտավորել են

Երեկ երեկոյան ևս 3 ստենտ տեղադրեցին, հիմա ինձ շատ լավ եմ զգում․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Տաքություն չունեմ, ցավեր չունեմ, ճնշումս նորմալ է, շաքարս՝ նորմալ, ես ինձ գերազանց եմ զգում, հիմա էլ արդեն տեղափոխվել եմ պալատ»,- ասաց Տեր Վրթանես քանանան։

Մեզ հետ զրույցում քահանան ասաց՝ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից։

Հիշեցնենք՝ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում 10 եպիսկոպոսների հրավիրած «հավաքին» Վեհափառին Տաճարից Վեհարան ուղեկցելու ճանապարհին հրմշտոցի, ստեղծված վիճակի պատճառով վատացել, հիվանդանոց էր տեղափոխվել։ Նրա մոտ սրտի սուր մկանային կաթված էր արձանագրվել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026