23 Հուն
2026
-7° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքն Ադրբեջանի տարածքով ուղևորվել է Հայաստան

Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքն Ադրբեջանի տարածքով ուղևորվել է Հայաստան

1990-ական թվականներից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից հացահատիկով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով ուղևորվել է Հայաստան։ Այս մասին հայտնել է «Պրիվոլժսկայա երկաթուղի» մամուլի ծառայությունը։

Առաջին խմբաքանակը, որը բաղկացած է 8 վագոնից, ուղևորվում է դեպի Երևանի կայարան։

Մինչև տարեվերջ այս երթուղով նախատեսվում է տեղափոխել 30 վագոն, որոնց ընդհանուր քանակը գերազանցում է 2.000 տոննա հացահատիկը։

«Պրիվոլժսկայա երկաթուղի» մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ նոր լոգիստիկ ծառայության ստեղծումը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումները վերսկսելու որոշման շնորհիվ։

Ռազմագերիներ