
Մենք իրավունք չունենք հուսախաբ անել մարդկանց․ Սամվել Կարապետյանի ուղերձը բանտից
Մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է․ այսօր «Մեր ձևով» շարժման ամփոփիչ ժողովում ընթերցվեց Սամվել Կարապետյանի նամակը՝ բանտից։
«Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ։ Հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, անվտանգության, ազգային արժանապատվության հետ, մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց։
Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն։ Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած բարեկամություն անելով՝ իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով՝ տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերն անտեսելով՝ դժվար օրերի բարեկամ չենք ունենա։
Մենք ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին։
Արդարությո՛ւնն է յուրաքանչյուր հայի երազանքը, և մենք հաստատելու ենք այն մեր երկրում։ Մեր պայքարը բարդ է, բայց ինչպե՞ս կարող է որևէ հալածանք կանգնեցնել մեզ, եթե մեր նպատակը ՀՀ ժողովրդի բարեկեցիկ ու ապահով ապագան է։
2026 թվականը պիտի հայ ժողովրդի վերածննդի սկիզբը դառնա»,- ասվում է ուղերձում։


