14 Հուն
2026
0° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանը մտադիր է TRIPP երկաթուղային գիծը կառուցել առանց Մոսկվայի մասնակցության․ «Независимая Газета»

Երևանը մտադիր է TRIPP երկաթուղային գիծը կառուցել առանց Մոսկվայի մասնակցության․ «Независимая Газета»

ԱՄՆ-ի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն ակտիվացրել են «Թրամփի երթուղի» նախագծի շուրջ բանակցությունները: Մասնավորապես, Անկարան պատրաստվում է հաջորդ տարի մասնակիորեն բացել Երևանի հետ սահմանը, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կշարունակեն ավելացնել առևտուրը․ գրում է «Независимая Газета»-ն։

Ինչպես նշվում է, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն սկսել են առևտուրը: Մասնավորապես, Երևանը սկզբում Բաքվի տարանցիկ ճանապարհով հացահատիկ է ստացել Ռուսաստանից և Ղազախստանից, ապա 1300 տոննա AI-95 տեսակի բենզին է գնել ադրբեջանական SOCAR ընկերությունից: Կողմերն այս գործարքներն ուղղակիորեն կապում են Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի հետ։

Միաժամանակ հաղորդվել է, որ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները համաձայնել են Ստամբուլի և Երևանի միջև ամենօրյա ուղիղ չվերթներ սկսել: Երևանն ու Անկարան նաև պատրաստվում են բացել սահմանային անցակետերը բեռնափոխադրումների համար։

Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները չեն մոռանում Մոսկվայի մասին։ Նրանք առնվազն ակնկալում են, որ իրենց դաշնակիցը կմասնակցի Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնմանը, հատկապես որ այդ գծերը վերահսկվում են «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Սակայն, Երևանն այժմ պլանավորում է TRIPP երկաթուղային գիծը կառուցել առանց Մոսկվայի մասնակցության։

Ռազմագերիներ