02 Փտր
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ արքեպիսկոպոսների կեսն այժմ բանտում է․ The Telegraph

ՀՀ արքեպիսկոպոսների կեսն այժմ բանտում է․ The Telegraph

Բրիտանական հեղինակավոր The Telegraph-ի եթերում հայտնի լրագրողներ Թիմ Սթենլին և Հայր Բենեդիկտ Քիլին քննարկել են Նիկոլ Փաշինյանի ավտորիտար քայլերն ու Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները։

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է զրույցի տեսանյութից մի հատված։

Ինչպես նշել են զրուցակիցները, այժմ Փաշինյանը թողնում է կոլաբորացիոնիստի տպավորություն, որը համագործակցում է ադրբեջանցիների հետ՝ զիջելով տարածքներ և ձերբակալելով բողոք բարձրացնող արքեպիսկոպոսներին։ Նշվում է, որ ՀՀ-ի արքեպիսկոպոսների կեսն այժմ բանտում է, քանի որ նրանք ընդվզում են վարչապետի դեմ։

«Նա, ըստ էության, բռնապետ է։ Առաջիկա տարում սպասվում են ընտրություններ, բայց դրանք կկայանա՞ն արդյոք», – նշում են զրուցակիցները։

Ռազմագերիներ