28 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի դատարանը Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանին դատապարտեց 16 տարվա ազատազրկման

Ադրբեջանի դատարանը Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանին դատապարտեց 16 տարվա ազատազրկման

Ադրբեջանի դատարանը Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանին դատապարտեց 16 տարվա ազատազրկման․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օրեր առաջ պետական ​​մեղադրողը միջնորդել էր Ստեփանակերտում «ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների» համար մեղադրվող Կարեն Ալբերտի Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։

Ստեփանակերտում անօթևան կատուներին պայուսակներով կեր տանող Ավանեսյանին Ադրբեջանը որպես ահաբեկիչ է ներկայացնում։ Իբր 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտի Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր», հետո, իբր, նա «կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա նետել ձեռքի 3 նռնակ»։ Պատասխան կրակի հետևանքով նա վիրավորվել և ձերբակալվել էր։

 

Ռազմագերիներ