29 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապը վերակենդանացրել է մի քանի լեզուներով սուրբծննդյան բարեմաղթանք հղելու ավանդույթը՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունները

Հռոմի պապը վերակենդանացրել է մի քանի լեզուներով սուրբծննդյան բարեմաղթանք հղելու ավանդույթը՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունները

Հռոմի պապ Լևոն XIV-ը Սուրբ Պետրոսի տաճարում իր առաջին Սուրբ Ծննդյան ուղերձում շնորհավորանքներ է հղել մի քանի լեզուներով․ գրում է Euronews-ը։ 

Այսպիսով նա վերակենդանացրել է մի քանի լեզուներով ամանորյա շնորհավորանք հղելու ավանդույթը, որին նրա նախորդը՝ Ֆրանցիսկոս պապը, չէր հետևում։

Իր ելույթում կաթոլիկ աշխարհի առաջնորդը կենտրոնացել է երկխոսության միջոցով խաղաղության հասնելու կարևորության վրա։

Նա անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը` կոչ անելով Ռուսաստանին և Ուկրաինային «քաջություն» գտնել ուղիղ բանակցություններ վարելու համար։

Հռոմի պապը նաև դատապարտել է աշխարհի այլ մասերում, այդ թվում՝ Թաիլանդում և Կամբոջայում, տիրող անկարգություններն ու հակամարտությունները։ Նա կոչ է արել վերականգնել Հարավարևելյան Ասիայի երկրների «հին բարեկամությունը» և «աշխատել հաշտեցման և խաղաղության ուղղությամբ»։

Նա նշել է, որ Սուրբ Ծննդյան պատմությունը պետք է հիշեցնի քրիստոնյաներին, աղքատներին և անծանոթներին օգնելու իրենց պարտականության մասին։

Ռազմագերիներ