
Միքայել սրբազանին վիրահատել են
Քիչ առաջ ավարտվել է Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Վիրահատությունն անցել է բարեհաջող․ այս մասին հայտնել են Սրբազանի փաստաբանական թիմից։
Ավելի ուշ Իզմիրյան բժշկական կենտրոնը ևս հայտարարություն է տարածել․
«Միքայել սրբազանի առողջական վիճակով անհանգստացող մարդիկ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ հարցումները, տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Իզմիրլյան ԲԿ-ում վիրահատվել է։ Այժմ գտնվում է Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատական բաժանմունքում, ստանում է հետվիրահատական բուժում։ Միքայել սրբազանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ հայտնել չենք կարող, քանի որ դրանք համարվում են բժշկական գաղտնիք»։


