
Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի․ այսօր նրանց ծննդյան օրն է
Այսօր Արցախի ԱԺ նախագահ, դաշնակցական նվիրյալ ընկեր Դավիթ Իշխանյանի և ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի ծննդյան օրն է․ գրել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի։
Այս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար։
Շնորհավորում եմ սիրելի ընկերոջս և Սրբազան Հորը, մաղթում նրանց առողջություն, տոկունություն և ազատություն»,- գրել է Սաղաթելյանը։


