
Հինգ հազար մարդ պառկեցրել են գերեզմաններում, քանդել են Արցախը և Հայոց պետության ամրությունը, և հիմա հրճվում են․ Լևոն Զուրաբյան
Ցինիզմը հենց այսպիսին պետք է լինի` անսահման, աննախադեպ: Իսկապես աննախադեպ. այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Հինգ հազար մարդ պառկեցրել են գերեզմաններում, քանդել են Արցախը և Հայոց պետության ամրությունը, մի քանի տասնյակ քաղբանտարկյալ նստեցրել բանտերում, պղծել մեր հավատքը և սրբությունները, սերմանել պառակտություն ու անօրենություն, դադարեցրել Սահմանադրության և օրենքների գործողությունը և հիմա խելագարի պես դոփում են, ըստ էության, մեր զինվորների և արցախցիների շիրիմների վրա` ցուցադրական հրճվանքով:
Ցինիզմը հենց այսպիսին պետք է լինի` անսահման, աննախադեպ: Իսկապես աննախադեպ»,- գրել է նա։


