
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցել է և պատրաստ է․ Տիգրան Ավինյան
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցել է և պատրաստ է։ Հաջորդ տարի ունենալու ենք ՀՀ կառավարության հատուկ որոշում՝ մետրոյի կայարանի հետ կապված․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավելի վաղ Տիգրան Ավինյանն ասել էր, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը մեր նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից է՝ 5-րդ ռիսկայնության։
«Միայն պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի, հետուառաջ է եղել նախագծողի ու փորձաքննողի միջև։ Նման մասշտաբի գործընթացները սովորաբար երկար են տևում»,- ասել էր նա։
Թե որտեղ են ծախսվել Աջափնյակում մետրոկայարանի կառուցմանն ուղղված գումարները, Ավինյանն ասել էր՝ դրանց էական մասն ուղղվել է 45 նոր տրոլեյբուսի գնմանը։ 2026-ի ապրիլ-մայիսին 12 մետրանոց 45 նոր տրոլեյբուսները մտնելու են երթուղի։


