02 Հուն
2026
-0° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամեն անցնող օր Փաշինյանն ավելի ու ավելի մեծ վնաս է հասցնում եկեղեցուն և Հայաստանի հեղինակությանը․ Սասունյան

Ամեն անցնող օր Փաշինյանն ավելի ու ավելի մեծ վնաս է հասցնում եկեղեցուն և Հայաստանի հեղինակությանը․ Սասունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները շարունակում են վնասել Հայ առաքելական եկեղեցուն․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է The Californian Courier-ի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

«Յուրաքանչյուր անցնող օրվա հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի մեծ վնաս է հասցնում Հայ առաքելական եկեղեցուն և աշխարհի առաջին քրիստոնեական պետության` Հայաստանի հեղինակությանը։ Նրա գործողությունները երկրի Սահմանադրության կոպիտ խախտում են», -նշել է Սասունյանը։ Փորձագետը նշել է, որ ՀՀ կառավարության ղեկավարը փորձում է միջամտել եկեղեցու գործերին և հեռացնել կաթողիկոս Գարեգին Բ-ին։ «Առանց որևէ լիազորության՝ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում ուրվագծեց «Հայ առաքելական սուրբ եկեղեցու վերականգնման ճանապարհային քարտեզ»: Նա հայտարարեց, որ Գարեգին Բ կաթողիկոսի «հեռացումից» հետո ապագա տեղապահի «հիմնական խնդիրը» կլինի «կազմակերպել Հայ առաքելական եկեղեցու նոր կանոնադրության ընդունման գործընթացը Հայաստանում», – նշել է Սասունյանը: 

Ռազմագերիներ