
Աստված չի սիրում վատնողներին․ Իրանի նախագահը կոչ է արել «խնայողաբար օգտագործել» էլեկտրաէներգիան
Երեկ երեկոյան, որտեղ ես մնում էի, մի սենյակում 14 լամպ էր վառվում, մինչդեռ մեկը բավարար էր․ այսօր ելույթ ունենալիս ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ջեռուցումն այնքան ուժեղ էր, որ պատուհանը բաց էինք թողել՝ վատնելով ջերմությունը։ Կերեք և խմեք, բայց մի՛ վատնեք, որովհետև Աստված չի սիրում վատնողներին»,- ասել է նա։


