
Վաշինգտոնյան փաստաթուղթը բեկումնային դարձավ տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար․ Ալիև
Վաշինգտոնյան փաստաթուղթը բեկումնային դարձավ տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար․ իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Փաստաթուղթը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, դիտարկվում է որպես կարևոր քաղաքական ազդանշան տարածաշրջանի՝ դիմակայության փուլից երկխոսության և համագործակցության անցնելու համար»,- ասել է Ալիևը՝ հավելելով, թե «Ադրբեջանի առաջարկած» խաղաղության օրակարգը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, տնտեսական ինտեգրման և փոխշահավետ համագործակցության համար։


