
Հայաստանի 60 գյուղում և քաղաքում լույս չկա՝ եղանակի պատճառով
Հայաստանում մի քանի տասնյակ բնակավայրեր առանց էլեկտաէներգիայի են մնացել։
ՀԷՑ-ը հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են հետևյալ բնակավայրերը․
Վայոց ձորի մարզ
• գ. Ելփին
• գ. Շաղափ
• գ. Ողջաբերդ
• գ. Վերին Կարմիրաղբյուր
• գ. Գլաձոր
• գ. Վերնաշեն
• գ. Բերքանուշ
• գ. Մալիշկա
• ք. Եղեգնաձոր
Կոտայքի մարզ
• գ. Ջրվեժ
• գ. Պտղնի
• գ. Գառնի
• գ. Զորավան
• ք. Եղվարդ
• գ. Նոր Արտամետ
• գ. Մեղրահովիտ
• գ. Տանձուտ
• գ. Նոր Արտագերս
Տավուշի մարզ
• գ. Նորաշեն
• գ. Մովսես
• ք. Բերդ
• գ. Պառավաքար
• գ. Վարագավան
• գ. Կոթի
• գ. Ոսկևան
• գ. Բարեկամավան
• գ. Հաղարծին
• գ. Հովք
• գ. Գոշ
• ք. Դիլիջան
Արարատի մարզ
• ք. Մասիս
• գ. Բաղրամյան (Արտաշատի շրջան)
• գ. Բուրաստա
• գ. Դալար
• ք. Արտաշատ
• գ. Ազատավան
• գ. Մրգավան
• գ. Արաքսավան
• գ. Դիմիտրով
• գ. Սայաթ-Նովա
• գ. Ջանֆիդա
• գ. Փշատավան
Արագածոտնի մարզ
• գ. Կաթնաղբյուր (Թալինի շրջան)
• գ. Աշնակ
• գ. Վերին Սասնաշեն
• գ. Դավթաշեն
• գ. Սարալանջ (Նաիրիի շրջան)
• գ. Արագյուղ
• գ. Բուժական
Շիրակի մարզ
• գ. Ախուրյան
• գ. Կամո
• գ. Շիրակամուտ
• գ. Սարալանջ (Սպիտակի շրջան)
• գ. Մեծ Պարնի
Լոռու մարզ՝
• ք.Ախթալա
• գ. Քարկոպ
• գ. Ճոճկան
• գ. Մեծ Այրում, Փոքր Այրում
• գ. Շամլուղ
• գ. Թեղուտ:
ՀԷՑ-ը խոստացել է, որ վերոնշյալ բոլոր բնակավայրերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա 3 ժամվա ընթացքում:
«Այս պահին բոլոր հասցեներում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ»,- ասված է ՀԷՑ-ի հայտարարությունում։


