
2026-ին Փաշինյանը կբախվի հանրային դժգոհության սրմանը, իսկ Ադրբեջանը կօգտագործի TRIPP-ը՝ որպես ճնշման լծակ․ Stratfor
Հայաստանն ու Ադրբեջանը համեստ քայլեր կձեռնարկեն իրենց 2025 թվականի խաղաղության շրջանակի դրույթների իրականացման ուղղությամբ՝ նվազեցնելով նրանց միջև ևս մեկ պատերազմի ռիսկը. կանկատեսել է Stratfor վերլուծական կենտրոնը։
Ըստ վերջինիս՝ երկու երկրների միջև առևտրի կարգավորումը, հավանաբար, զգուշորեն կընթանա, երկու կողմերն էլ վստահություն կձևավորեն չափավոր առևտրային ներգրավվածության, այլ ոչ թե համապարփակ տնտեսական ինտեգրման միջոցով:
Ներքին կյանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբախվի հանրային դժգոհության սրմանը, որը հիմնականում բխում է Ադրբեջանին ենթադրյալ զիջումներից և Հայ առաքելական եկեղեցու հետ լարվածությունից: Փաշինյանը, հավանաբար, մինչև հունիսյան ընտրություններ կհետաձգի սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը: Եթե նա չվերընտրվի, խաղաղության համաձայնագրի նախագծի ճակատագիրը կդառնա անորոշ: Սակայն, եթե նա պահպանի իշխանությունը քվեարկությունից հետո, նա, հավանաբար, առաջնահերթություն կտա «Թրամփի երթուղու» իրականացմանը, որը Միացյալ Նահանգների և Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագրի կենտրոնական մասն է:
Բաքուն, իր հերթին, կավարտի Արաքսի միջանցքի իր հատվածի կառուցումը, որն անցնում է Իրանով՝ TRIPP-ին զուգահեռ՝ միաժամանակ պահպանելով TRIPP-ը որպես լծակ և այլընտրանք, որը բացառում է Հայաստանը տարածաշրջանային ինտեգրացիայից, եթե այն չհամագործակցի: Ռուսաստանը կփորձի մարտահրավեր նետել TRIPP-ի զարգացմանը, սակայն նրա տարածաշրջանային դիրքի նվազումը կսահմանափակի նրա կարողությունը՝ էապես կանխելու կա՛մ Երևանի, կա՛մ Բաքվի՝ դեպի Արևմուտք շրջադարձը։


