18 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ վիճակ է Հալեպում․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի

Ի՞նչ վիճակ է Հալեպում․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի

Երեկ կեսօրից հետո Հալեպում սկսված ուժգին բախումները շարունակվել են ողջ գիշեր։ Քաղաքն ամայացել է, զինվորական գոտու տեսք է ստացել։ Ծանր հրետանուց մինչև տարբեր տեսակի զենքեր են կիրառվում։ Մեծ թվով զոհեր և վիրավորներ կան, բայց հայ համայնքը կորուստներ չունի․ նշում են ABC Media-ի հալեպահայ աղբյուրները։

«Վիճակը չի հանդարտվում, անդադար կրակոցների ձայներ են հնչում։ Քաղաքացիները տնից դուրս չեն գալիս, դպրոցները, պետական հաստատությունները փակ են։ Փակել են նաև օդակայանը»,- պատմել է մեր զրուցակիցը։

Մեզ հետ զրույցում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ հայկական եկեղեցում Սուրբծննդյան պատարագը հասցրել են անել, հաջող է անցել նաև ազգային առաջնորդարանում փոխադարձ շնորհավորական այցերը։

Բախումներն ավելի մոտ են Նոր գյուղ հայաշատ թաղամասին, մարդիկ վախի մթնոլորտում են ապրում, վնասվել են շենքեր։ Խիստ լարված մթնոլորտը Հալեպում շարունակվում է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ