01 Փտր
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կփոխվի՞ արցախցիների բնակապահովման ծրագրի՝ քաղաքացիություն ստանալու պահանջը

Կփոխվի՞ արցախցիների բնակապահովման ծրագրի՝ քաղաքացիություն ստանալու պահանջը

Արցախցիների բնակապահովման ծրագրում ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջը չի փոխվելու. ABC Media-ի հարցին ի պատասխան այսօր հրավիրած ասուլիսին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Խոսքը ոչ թե անձնագիր փոխելու մասին է, այլ քաղաքացիություն ստանալու։ ՀՀ մեր անձնագրերը եղել են հատուկ կոդով ճամփորդական անձնագրեր։ Նրանք երբեք ՀՀ քաղաքացի չեն համարվել»,- ասաց Թորոսյանը։

Հարցին՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունենալը չի՞ նշանակում արդյոք ՀՀ քաղաքացի դառնալ, Թորոսյանը նշեց. «Դուք շատ լավ գիտեք հարցի պատասխանը։ Ես պատասխանեցի, եթե բավարարված չեք պատասխանից, Ձեր խնդիրն է»։

Նախարարը նշեց, որ արցախցիները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, եթե ապագան Հայաստանում են տեսնում։

Ռազմագերիներ