10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք էլ նոր իմացանք, շատ ուրախ ենք․ Բաքվից Երևան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի անդամներ

Մենք էլ նոր իմացանք, շատ ուրախ ենք․ Բաքվից Երևան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի անդամներ

Մենք էլ նոր իմացանք, շատ ուրախ ենք․ ABC Media-ի հետ զրույցում իրենց հույզերը չեն կարողացել զսպել Բաքվից ՀՀ տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի անդամները:

Դուստրը՝ Վերա Խաչատրյանը, չկարողացավ զրուցել, ազգականը հուզված ձայնով փոխանցեց, որ Վերան այս պահին ի վիճակի չէ խոսել։ Զրույցի ժամանակ լսվում էր՝ ինչպես են հարազատները Վերա Խաչատրյանին ուշքի բերում: Լսվում էր նաև, թե ինչպես է նա արտասվում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

 

Ռազմագերիներ