
Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումն Ադրբեջանում տարիներ շարունակ գերությունից հետո. այս մասին գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի եռանդուն աշխատի մնացած գերիների ազատ արձակումն ապահովելու համար, և ես չեմ դադարի պայքարել, մինչև նրանք ազատ չարձակվեն», – նշել է նա։


