11 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»-ի ինքնաթիռը թռիչք է կատարել Հայաստանի վրայով․ Sputnik Արմենիա

Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»-ի ինքնաթիռը թռիչք է կատարել Հայաստանի վրայով․ Sputnik Արմենիա

Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»-ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով. այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն։

Օրերս Sputnik Արմենիա-ի լրագրողը «Flightradar24» հարթակում արձանագրել է  Հայաստանի օդային տարածքով նման թռիչքներից մեկը։

Ինքնաթիռը Նախիջևանից Բաքու էր թռնում։ Ընդ որում, Իլ-76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։

Sputnik Արմենիային «Հայաէրոնավիգացիայից» հաստատել են, որ հայկական տարածքով նման թռիչք իրականացվել է։   Ավելին, այստեղից հայտնել են, որ սա առաջին չվերթը չէ` նման թռիչքներ գրանցվել են նաև 2025 թվականին՝ կապված եղանակային բարդ պայմանների հետ։

Ռազմագերիներ