
Թրամփը խուսափում է Դավոսում Զելենսկիի հետ հանդիպումից․ Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափում է Դավոսի ֆորումի շրջանակներում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից․ գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման մեջ նշում է, որ Սպիտակ տունը դեռևս չի պլանավորել երկկողմ հանդիպում ամերիկացի առաջնորդի և Զելենսկիի միջև։
«Ըստ հանրապետական արտաքին քաղաքականության փորձագետի, որը ցանկացել է անանուն մնալ, Զելենսկին ցանկանում է անձնական հանդիպում, և այն անցկացնելու դժկամությունը գալիս է Սպիտակ տնից», – նշվում է հոդվածում։
Աղբյուրը հավելել է, որ Զելենսկին կցանկանար հանդիպել Թրամփի հետ, քանի որ կարծում է, որ օգուտները գերազանցում են ծախսերը, և որ եթե նա չհամագործակցի նրա հետ, ուրիշները կանեն դա։


