24 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի ՀՀ-ին «վաստակել» 15 միլիոն եվրոյի տրանշի յուրաքանչյուր կոպեկը․ Լավրով

Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի ՀՀ-ին «վաստակել» 15 միլիոն եվրոյի տրանշի յուրաքանչյուր կոպեկը․ Լավրով

Մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։

«Ես բազմիցս քննարկել եմ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հարաբերությունների փոխկապակացվածությունը։ Ես դա քննարկել եմ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Երևան կատարած այցի ժամանակ։ Սակայն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի գործունեության սկզբունքներին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով ԵԱՏՄ-ի անդամ»,- նշել է Լավրովը՝ 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության ամփոփման մամուլի ասուլիսում։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բազմիցս բացատրել է այս սկզբունքն իր հայ գործընկերոջ հետ շփումներում։

Լավրովը նաև հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի «աշխատել» Եվրամիության կողմից երկրին տրամադրված 15 միլիոն եվրոյի տրանշի յուրաքանչյուր կոպեկը։

«Վերջերս Հայաստանին տրամադրվեց 15 միլիոն եվրոյի տրանշ, և ես կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին վաստակել այս 15 միլիոն եվրոյի տրանշի յուրաքանչյուր կոպեկը»,- նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը կոչ է արել հայ ժողովրդին լրջորեն քննարկել մոլդովական սցենարի հավանականությունը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի խոսքերից հետո։

Լավրովն ընդգծել է, որ մոլդովական սցենարը ենթադրում է կոպիտ մանիպուլյացիաներ Եվրոպայում սփյուռքի ընտրատեղամասերում, առանց որի Մոլդովայի ներկայիս ղեկավար Մայա Սանդուն կպարտվեր։

Ռազմագերիներ