
Ադրբեջանն ընդունել է Թրամփի հրավերը՝ դառնալու «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ
Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Խաղաղության խորհուրդ» անվամբ միջազգային կազմակերպություն ստեղծելու իր որոշման մասին և հրավիրել է ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրն ընդունել է հրավերը և ամերիկյան կողմին տեղեկացրել է «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու իր մտադրության մասին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ևս ընդունել էր Թրամփի առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը:


