
Թուրքիայի համար կարևոր է Իրանի կայունությունը, դեմ ենք ցանկացած արտաքին միջամտության․ Էրդողանը՝ Փեզեշքիանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել․ գրում են լրատվամիջոցները։
Նրանք քննարկել են Թուրքիա-Իրան հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին, գնահատում է Իրանի կայունությունը, դեմ է ցանկացած արտաքին միջամտության, և ընդգծել է, որ տարածաշրջանում լարվածության սրման կանխումը բխում է Թուրքիայի շահերից։


